Սեպտեմբերի 18-ից երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում
17.09.2026,
12:27
Փոփոխությունը կատարվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ փոփոխությունը կատարվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով
«Մասնավորապես` հ.17 շենքի դիմացի հատվածում կկատարվի 1.11 հորիզոնական գծանշում, իսկ 4/6, 13 և 17 հասցեների հարակից ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը. կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կգծանշվի 1.4 ճանապարհային գծանշում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

