ՀՀ կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթել են շախմատի օլիմպիադայի 6-րդ խաղափուլում

22.09.2026, 10:15
6 խաղափուլից հետո ՀՀ տղամարդկանց հավաքականը 11 թիմային միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը 10 թիմային միավորով՝ 7-րդ հորիզոնականում
ՀՀ կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթել են շախմատի  օլիմպիադայի 6-րդ խաղափուլում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում։

Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

6 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11 թիմային միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը 10 թիմային միավորով՝ 7-րդ հորիզոնականում։