Լոռիում բախման հետևանքով մեքենան գլխիվայր հայտնվել է խոտածածկույթի վրա

22.09.2026, 15:17
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան
Լոռիում բախման հետևանքով մեքենան գլխիվայր հայտնվել է խոտածածկույթի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։30-ի սահմաններում Տավրոսի փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Jeep Cherokee» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Կարդացեք նաև. Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ բախվել են Mercedes–ն ու բեռնատարը