ՀՀԽ-ն կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության հանգամանքները

30.09.2026, 16:44
Հանրային հեռարձակողի խորհուրդը Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության վերաբերյալ հայտարարություն է տարածել
ՀՀԽ-ն կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ) կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության հանգամանքները։

ՀՀԽ-ից նշել են, որ սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմը սկսվելու 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։

Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ընդունել իր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։

«Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների
սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը», - նշված է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև. «Անթույլատրելի էր». Թաթան ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրման համար