«Անթույլատրելի էր». Թաթան ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրման համար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երգիչ Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իր համերգի ցուցադրման համար՝ նշելով, որ դա համարում է անթույլատրելի։
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար»,– գրել է Թաթան Facebook-յան իր էջում։
Միաժամանակ նա նշել է, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը, իսկ նյութն օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու։
«Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև», - գրել է նա:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է Թաթա Սիմոնյանի համերգը։

