Շախմատի կանանց թիմի հաղթանակը, Ջեյմս Քամերոնի այցը՝ Երևան, հրապարակվել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի երգը, շաբաթվա լավ լուրերը

26.09.2026, 12:21
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 21–ից 25) լավ լուրերի ընտրանին
Շախմատի կանանց թիմի հաղթանակը, Ջեյմս Քամերոնի այցը՝ Երևան, հրապարակվել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի երգը, շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 21–ից 25) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

Ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը, վերադառնալով Լոս Անջելես, UFC 331 մրցաշարում հաղթանակ է տարել բրազիլացի Բրունո Ֆերեյրայի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի կապակցությամբ Բեռլինի թանգարանային կղզին և Հայաստանի պատմության թանգարանը Երևանում ներկայացնում են աննախադեպ ցուցահանդես։

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում։

Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ աշխարհի տարբեր քաղաքներում հայկական եռագույնի գույներով են լուսավորվել հայտնի շենքեր, կառույցներ ու խորհրդանշական վայրեր։

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադայի ոսկե մեդալակիր։

Մ 23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն ապահովել է առաջին մեդալը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացնի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը։

Հայաստանը շարժվում է այն ուղղությամբ, որ դառնա արհեստական բանականության ամերիկյան ենթակառուցվածքի համաշխարհային առաջատար կենտրոններից մեկը։

Հրապարակվել են «Մանկական Եվրատեսիլ 2026» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 13-ամյա Naré-ի երգն ու տեսահոլովակը։

«Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար ֆիլմերի հեղինակ Ջեյմս Քամերոնը կայցելի Երևան։

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները 46-րդ օլիմպիադայում 7 խաղափուլից հետո զբաղեցնում են 6-րդ տեղերը 200-ից ավելի թիմերի շարքում։

ՀՀ շախմատի կանանց հավաքականը Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում  գրավել է 3-րդ տեղը՝ ԱՄՆ-ին հաղթելուց հետո։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շախմատի օլիմպիադայի 9-րդ խաղափուլում հաղթել է Ադրբեջանի ընտրանուն։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման փուլի առաջին խաղում հաղթել է Լատվիայի ընտրանուն։