ՀՀ շախմատի կանանց հավաքականը գրավել է 3-րդ տեղը՝ ԱՄՆ-ին հաղթելուց հետո

24.09.2026, 20:55
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ հաղթելով գրոսմայստեր Իրինա Կրուշին
ՀՀ շախմատի կանանց հավաքականը գրավել է 3-րդ տեղը՝ ԱՄՆ-ին հաղթելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին:

Ինչպես հայտնել է ՀՀ Շախմատի ֆեդերացիան, Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ հաղթելով գրոսմայստեր Իրինա Կրուշին։

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

8 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։