Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Համաշխարհային օլիմպիադայի 7–րդ փուլում

24.09.2026, 10:57
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Համաշխարհային օլիմպիադայի 7–րդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին:

Ինչպես հայտում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

7 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր և գտնվում է 6-րդ հորիզոնականում:

8-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ: