Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում (ՎԻԴԵՈ)

23.09.2026, 17:09
Արգենտինայում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր․ ՎԻԴԵՈ
Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն, Արգենտինայի դրոշի ներքո, 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Ջուլֆալակյանն այս պահին հանդիսանում է UWW-ի բյուրոյի անդամ՝ որպես աթլետների հանձնաժողովի նախագահ:

39-ամյա մարզիկը Հայաստանի դրոշի ներքո նախկինում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր: 

Արգենտինան վերջին 16 տարվա ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում ոսկե մեդալ չէր նվաճել: