Վթար է․ վաղը 12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի և ևս մեկ վարչական շրջանի որոշ հասցեներում

23.09.2026, 17:28
Վաղը 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի և ևս մեկ վարչական շրջանի որոշ հասցեներում
Վթար է․ վաղը 12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի և ևս մեկ վարչական շրջանի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղը 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի և ևս մեկ վարչական շրջանի որոշ հասցեներում։   

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ 

Կենտրոն վարչական շրջանի` Նորագյուղ թաղամաս, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Դեղատան, Զաքյան, Վ.Սարգսյան, Գետառի փողոցներ, Քրիստափորի 1, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի, Խորենացի 1-29, Իսրաելյան 21, 34, 37, 39, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի, 

Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։