Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա չվերթների հաճախականությունը. ՀՀ-ում Չեխիայի դեսպանություն
23.09.2026,
12:31
Չվերթների հաճախականությունը կավելանա՝ հասնելով շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը, հայտնել է Հայաստանում Չեխիայի դեսպանությունը։
«Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի», - նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունից նշում են, որ չվերթների ավելի բարձր քանակը նշանակում է ավելի հեշտ և հարմարավետ ճանապարհորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ մեր երկու երկրների միջև ավելի սերտ կապեր։
Wizz Air-ը եվրոպական լոուքոստեր է, որը չվերթեր է իրականացնում Հայաստանից դեպի եվրոպական մի շարք ուղղություններ: 2026 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը հայտարարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իր բազայի հետագա ընդլայնման մասին, որտեղ դեկտեմբերից կտեղակայվի չորրորդ ինքնաթիռը։