Հայաստանը և Ռուանդան դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար կչեղարկեն վիզաները

26.09.2026, 13:07
Հայաստանը և Ռուանդան ստորագրել են դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար վիզային պահանջներից ազատելու մասին համաձայնագիր
Հայաստանը և Ռուանդան դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար կչեղարկեն վիզաները

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության միջև դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեի միջև:

Ստորագրումից հետո կայացած զրույցում Հայաստանի և Ռուանդայի նախարարները քննարկել են բամակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր: