Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և սա բնական գործընթաց է, որովհետև նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը», - ասել է Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում փոփոխությունները տեղի են ունենում տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի ֆոնին։
«Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա», - հայտարարել է Փաշինյանը։

