ՀՀ-ում հարցվածների շուրջ 40%-ը ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է համարում ՀՀ անվտանգության համար․ հարցում

25.09.2026, 17:37
Gallup International Association-ի հարցման մասնակիցների 39,7%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության ապահովման համար

ՀՀ-ում հարցվածների շուրջ 40%-ը ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է համարում ՀՀ անվտանգության համար․ հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Gallup International Association-ի հարցման մասնակիցների 39,7%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության ապահովման համար, կամզակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ հարցվածների 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն: Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը կողմ է արտահայտվել է հարցվածների 28,9%-ը, ևս 6,8%-ը դժվարացել է պատասխանել:

Սեպտեմբերի 22–24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 մարդ:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին

Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում 1995 թ.-ից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական ​​պայմանագրի հիման վրա։ Բազան մարտական ​​հերթապահություն է իրականացնում ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում և հանդիսանում է Անդրկովկասում միակ ռուսական ռազմական բազան։

2010 թ.-ին կողմերը երկարաձգել են պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թ.-ը՝ հաջորդող հնգամյա ժամանակահատվածներում ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։ Բազան հագեցած է, մասնավորապես, C-300 համալիրներով. անձնակազմի թիվը կազմում է մոտ 5 հազար մարդ։