Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է
25.09.2026,
18:10
Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» մայրուղային գազատարով, փոխանցում է Գազպրոմ Արմենիա ընկերությունը։
«Բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված»,-նշվում է հաղորդագրության մեջ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է, Ռուսաստանից Հայաստան ներքին սպառման համար բնական գազի մատակարարման միակ մատակարարն է։

