Բիզնեսը 2031-ին․ Ամերիաբանկի աջակցությամբ Երևանում քննարկվել են ԱԲ-ի հնարավորություններն ու նոր տեխնոլոգիաները (ՖՈՏՈ)

05.10.2026, 17:30
Բիզնեսի համար ապագայի մասին խոսակցությունն այլևս միայն 2031 թվականի կանխատեսումների մասին չէ․ արհեստական բանականության զարգացումը, նոր տեխնոլոգիաները և գործարար կապերի ստեղծումը դարձել են ներկա օրակարգի կարևոր թեմաներ. ՖՈՏՈ
Բիզնեսը 2031-ին․ Ամերիաբանկի աջակցությամբ Երևանում քննարկվել են ԱԲ-ի հնարավորություններն ու նոր տեխնոլոգիաները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Բիզնեսի համար ապագայի մասին խոսակցությունն այլևս միայն 2031 թվականի կանխատեսումների մասին չէ․ արհեստական բանականության զարգացումը, նոր տեխնոլոգիաները և գործարար կապերի ստեղծումը դարձել են ներկա օրակարգի կարևոր թեմաներ։ Այս հարցերն են քննարկվել Երևանում անցկացված BOLD Business 2031 միջոցառման ընթացքում, որի գլխավոր հովանավորն է Ամերիաբանկը։

Միջոցառման գլխավոր խոսնակ, գործարար և տեխնոլոգիական առաջնորդ, 13 ՏՏ ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր Դավիթ Յանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում արհեստական բանականության ոլորտում այնքան շատ բան է փոխվել, որ «կարծես անցել է հարյուր տարի»։

Америабанк, Давид Ян

«Պետք չէ ոչ մի բանի սպասել, պետք է սկսել հիմա՝ ցածր ջանք պահանջող հնարավորություններից, անել փոքր նախագծեր, հասնել առաջին հաջողություններին և շարժվել առաջ»,– ասել է Յանը՝ խոսելով բիզնեսում ԱԲ-ի կիրառման մասին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում 1 մլրդ դոլարից ավելի հասույթ ունեցող ընկերությունների 62%-ն արդեն արտադրական փուլ են դուրս բերել ԱԲ ոլորտի ավտոմատացումը։

Յանի գնահատմամբ՝ Հայաստանը ևս այս գործընթացում գտնվում է առաջադեմ փուլում։

«Մենք այսօր խոսեցինք ԱԲ-ի հետ հայերեն, և շատերն են նշում, թե որքան սահուն և բնական է երրորդ սերնդի ձայնային տեխնոլոգիաների խոսքը հայերենով», - ընդգծել է Յանը։

Թվային լուծումները՝ բիզնեսի օրակարգում

Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է, որ նմանատիպ հարթակները հնարավորություն են տալիս շփվել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և հասկանալ նրանց կարիքները։

«Նախ և առաջ, նմանատիպ հարթակները հնարավորություն են տեղեկատվություն ստանալ, շփվել և մեր առաջարկները և լուծումները դարձնել համահունչ մեր հաճախորդների կարիքներին», - ընդգծել է նա։

Америабанк, Арман Барсегян

Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկի համար թվային օրակարգը առաջնահերթություն է, և բանկը, բացի դասական ֆինանսական ծառայություններից, փորձում է հաճախորդների պահանջմունքները բավարարել նաև ժամանակակից թվային լուծումներով ու հարթակներով։

«Բիզնեսների համար ունենք արդեն բավականին ակտիվ հարթակներ, որոնցից հիմնականը My Business հարթակն է, որը վերջերս արժանացել է նաև հատուկ մրցանակի։ My Business –ը, ըստ էության, հնարավորություն է տալիս հաճախորդներին բոլոր հիմնական ծառայությունները՝ սկսած հաշիվների բացումից մինչև POS-տերմինալներ, իրականացնել վիրտուալ՝ առցանց հարթակում», - նշել է Ամերիաբանկի» տնօրինության անդամը։

Նեթվորքինգ՝ նոր գործարար կապերի համար

Միջոցառման մեկ այլ կարևոր ուղղությունը գործարար կապերի ընդլայնումն ու տարբեր բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև շփումն էր։

LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը մեկ հարթակում է համախմբել բիզնես առաջնորդների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և կրթական հաստատությունների փորձագետների։

Америабанк

Միջոցառման համակազմակերպիչ և BOLD ընկերությունների խմբի համահիմնադիր Գոռ Կարապետյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է միավորել տարբեր ուղղություններով գործող գործարար համայնքներին և ստեղծել շփման հարթակ։

«Մենք փորձում ենք տալ ապագայի վերաբերյալ կիրառական ինֆորմացիա մեր գլխավոր խոսնակի միջոցով, որպեսզի գործարարները բարելավեն իրենց անձնային բրենդի տեսանելիությունը, և նաև ապահովել հարթակ, որտեղ կշփվեն», - նշել է Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում անցկացվել է նաև կառավարվող նեթվորքինգ․ շուրջ երկու ժամվա ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել շփվելու մոտ 50 մարդու հետ։

BOLD Business Forum-ի համահիմնադիր Էմիլ Կրոյանն իր հերթին նշել է, որ միջոցառման օրակարգը կառուցված է 2031 թվականին բիզնեսին սպասվող փոփոխությունների, մարտահրավերների և հնարավորությունների շուրջ։

Америабанк

«Ի՞նչ փոփոխություններ կան, և ինչի՞ն է, այսպես ասած, պատրաստվում մերօրյա բիզնեսը 2031 թվականին, ի՞նչ մարտահրավերներ, ի՞նչ հնարավորություններ են լինելու․ առհասարակ, մեր ողջ օրվա օրակարգը կառուցված է հենց դրա շուրջ»,– նշել է Կրոյանը։

Նրա խոսքով՝ այս ձևաչափը մասնակիցներին հնարավորություն է տալիս ստեղծել նոր գործարար կապեր, որոնք հետագայում կարող են վերածվել համագործակցությունների և նոր բիզնես նախաձեռնությունների։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: