31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք և կոտրել եկեղեցու գույքը. նա ձերբակալվել է

09.11.2026, 19:01
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է
31-ամյա  տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք և կոտրել եկեղեցու գույքը. նա ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տղամարդը դրսևորում է ագրեսիվ վարքագիծ և վնասում գույքը», - նշված է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ փոխանցմամբ` ահազանգին օպերատիվ արձագանքել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները։

Պարզվել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։

Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։