Երթևեկի փոփոխություն՝ Սարալանջ – Արմենակ Արմենակյան խաչմերուկում
09.11.2026,
12:39
Վաղվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Սարալանջ – Արմենակ Արմենակյան խաչմերուկում
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 10-ից Երևանի Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը», - նշված է հաղորդագրության մեջ:

