Գեղարքունիքի ողջ տարածքում ձյուն է տեղացել (ՎԻԴԵՈ)

09.11.2026, 10:46
Այսօր առավոտյան շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները․ ՎԻԴԵՈ
Գեղարքունիքի ողջ տարածքում ձյուն է տեղացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 8-ի ժամը 21:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում, հայտնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը։

Սպասարկող կազմակերպությունները մարզի ավտոճանապարհներին իրականացնում են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ 

Նոյեմբերի 9-ի վաղ առավոտից սպասարկող կազմակերպությունները մարզի ավտոճանապարհներին շարունակում են մշակման աշխատանքները։