Առատ ձյան հետևանքով Գորայքից մինչև Մեղրի ճանապարհին բեռնատարների երթևեկության սահմանափակումներ են կիրառվել. Ճանապարհային դեպարտամենտ (ՎԻԴԵՈ)
08.11.2026,
21:08
Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկի անվտանգության նկատառումներից ելնելով. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար։
Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

