Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

09.11.2026, 11:33
Իրանի փոխնախագահը Հայաստան է ժամանել  Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին ժամանել է Հայաստան։

Փուրմոհամադիին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Իրանի փոխնախագահը Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում։