«Երևանի քաղաքապետարանը աղբավայրի վերամշակման ծրագրի շուրջ բանակցում է երկու չինական ընկերության հետ». Ավինյան
09.11.2026,
17:35
Առանձին գործընթաց է իրականացվում նաև գործող աղբավայրի կոնսերվացման ուղղությամբ, ասել է քաղաքապետը
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը աղբավայրի վերամշակման ծրագրի շուրջ բանակցություններ է վարում երկու չինական ընկերության հետ, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Իրականացրել ենք երկփուլ մրցույթ, ունենք երկու ընկերություն չինական և վարում ենք բանակցություններ երկուսի հետ էլ զուգահեռ, որպեսզի հասկանանք՝ որ ընկերությունը կարող է իրականացնել աղբավայրի վերամշակման հատվածի ծրագիրը», - ասել է Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։
Նա հայտնել է, որ առանձին գործընթաց է իրականացվում նաև գործող աղբավայրի կոնսերվացման ուղղությամբ։

