Երևանում շտապօգնության մեքենան ինսուլտով հիվանդին տեղափոխելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/․ Երեկ՝ նոյեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դ. Մ.-ն իր վարած շտապօգնության ավտոմեքենայով Շիրակի փողոցի 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կայքը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենան ինսուլտով հիվանդ էր տեղափոխում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

