Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնելը կարգելվի. դեսպանություն

27.09.2026, 14:41
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել
Ծննդաբերելու նպատակով  զբոսաշրջային վիզայով  ԱՄՆ մեկնելը կարգելվի. դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․   Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։