Փրկարարները մոտ 12 մետր խորությամբ ջրհորից դուրս են բերել քաղաքացուն. նա հոսպիտալացվել է

26.09.2026, 22:14
Քաղաքացին ընկել էր բակում գտնվող ջրհորը

Փրկարարները մոտ 12 մետր խորությամբ ջրհորից դուրս են բերել քաղաքացուն. նա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:33-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ոսկեհատ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը։

Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր օգնության ժամանած փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից (մոտ 12 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։