Շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի ընտրանու հետ

26.09.2026, 22:05
Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ

Շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի ընտրանու հետ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։

Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ։

Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

10 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 20 հնարավորից ունի 15 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։

Սամարղանդում սեպտեմբերի 15-27-ը անցկացվում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Մրցաշարն անցկացվում է 11 տուրով՝ շվեյցարական համակարգով։