Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը
30.09.2026,
16:14
Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Բացի ԱԽ անդամներից` նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր։

