Սևանում ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացուն

10.08.2026, 11:19
Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ
Սևանում ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 9-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ։

Կարդացեք նաև. Ծեծկռտուք՝ Դաշտավան գյուղում, կան ձերբակալվածներ, ՆԳՆ-ն պարզաբանել է ԶԼՄ-երում տարածված տեղեկատվությունը