Դիզվառելիքի արտահոսք է տեղի ունեցել բենզալցակայանում գրանցված պայթյունի ժամանակ․ երկու անձ հոսպիտալացվել է

06.08.2026, 17:50
Երկու քաղաքացի հոսպիտալացվել է բենզալցակայանում պայթյունի հետևանքով
Դիզվառելիքի արտահոսք է տեղի ունեցել բենզալցակայանում գրանցված պայթյունի ժամանակ․ երկու անձ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորապատ բնակավայրի 5-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել է մոտ 100 քմ տարածքում ստորգետնյա պահեստի վերին երկաթբետոնե կառուցատարրերը․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։

Պայթյունի հետևանքով տուժել է երկու անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, կանխել դիզելային վառելիքի արտահոսքը և իրականցրել հերթապահություն:

Կարդացեք նաև․ Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց