Սևանա լճում 5-ամյա երեխա է խեղդվելիս եղել․ ջրափրկարարներին հաջողվել է փրկել նրա կյանքը

05.08.2026, 17:20
Սևանի ջրափրկարարները  նկատել են, որ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա երեխա է խեղդվում
Սևանա լճում 5-ամյա երեխա է խեղդվելիս եղել․ ջրափրկարարներին հաջողվել է փրկել նրա կյանքը

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները հանրային 3-րդ լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա երեխա է խեղդվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ջրափրկարարների արագ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել: Նրան անվնաս դուրս են բերել ափ։ Փրկվածը 5-ամյա աղջնակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։

Կարդացեք նաև. Արզական գյուղում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նա մահացել է