Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին

01.08.2026, 09:20
Թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը
Շախմատի Եվրոպայի Մ18  թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին:

Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

Թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։

Միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Վերջին՝ 7-րդ խաղափուլում, մեր պատանիները կմրցեն Ուկրաինայի թիմի դեմ:

Խաղափուլը կմեկնարկի այսօր՝ օգոստոսի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Կարդացեք նաև. Հայ ըմբիշ Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ