Ինչ եղանակ է սպասվում օգոստոսին. ներկայացնում է Գագիկ Սուրենյանը (ՎԻԴԵՈ)

01.08.2026, 09:57
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է օգոստոս ամսվա եղանակային կանխատեսումը. ՎԻԴԵՈ
Ինչ եղանակ է սպասվում օգոստոսին. ներկայացնում է Գագիկ Սուրենյանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է օգոստոս ամսվա եղանակային կանխատեսումը։

Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում նա հայտնել է, որ Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ այս տարվա օգոստոսին և՛ օդի ջերմաստիճանը և և՛ տեղումների քանակը լինելու են կլիմայական նորմայի սահմաններում:

«Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում արտառոց շոգեր կամ արտառոց ցրտեր չեն կանխատեսվում»,-ասել է նա՝ հավելելով, որ մեզ սպասվում է մեր տարածաշրջանի կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս։