Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ զրպարտության համար

31.07.2026, 17:44
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ զրպարտության համար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան` պահանջելով հերքել իր մասին զրպարտություն համարվող տեղեկությունները։

«Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունները իրականությանը չհամապատասխանող էին և ուեին նաև իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող բնույթ։ Ես որոշել եմ իմ իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտապնել դատական կարգով», - ասաց Դրմեյանը լրագրողների հետ ճեպարզրույցի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարեց, որ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացնում՝ կոչ անելով ուսումնասիրել, թե ինչպես է պետական կառույցում հայտնվել մասնավոր ընկերության շահերը սպասարկող անձ, և արդյոք առկա են կոռուպցիոն կամ այլ իրավախախտումների տարրեր։ Վարչապետը նաև նշեց, որ պետք է ստուգվեն տվյալ անձի հաշիվները, ունեցվածքը։

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին հաստատեցին, որ վարչապետի հրապարակային հայտարարությանն ընթացք է տրվել։

Ավելի ուշ Լիպարիտ Դրմեյանը Facebook-ի իր էջում արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ նշելով, որ այս ամենը հետևում է իր քաղաքական ակտիվությանը։