Ողբերգություն՝ Նոր Հաճնում․ ոստիկանությունում հաստատել են որոնվող 14–ամյա դեռահասի մահը

31.07.2026, 17:12
Երևանում որոնվող 14–ամյա դեռահասին գտել են մահացած Նոր Հաճնի կամրջի տակ
Ողբերգություն՝ Նոր Հաճնում․ ոստիկանությունում հաստատել են որոնվող 14–ամյա դեռահասի մահը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում որոնվող 14–ամյա դեռահասին գտել են մահացած Նոր Հաճնի կամրջի տակ, «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա հաստատեց, որ խոսքը դեռահասի մասին է, որի լուսանկարն ու տվյալները ավելի վաղ տարածվել էին սոցցանցերում, նրան փնտրում էին։ Սարգսյանը հայտնեց, որ նախնական տվյալներով տղան ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից։ 

Միաժամանակ shamshyan.com–ը հայտնել է, որ երիտասարդ տղայի դին հայտնաբերվել է Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։

Գ․Շամշյանի տեղեկություններով, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել պաշտոնական աղբյուրների կողմից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Սևանա լճում ջրափրկարարները փրկել են խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը (ՎԻԴԵՈ)