Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

29.07.2026, 10:28
Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում միաժամանակ հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։