Կապանում Chevrolet–ն ընկել է Ողջի գետը, վարորդը հոսպիտալացվել է

28.07.2026, 18:20
Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել գետից
Կապանում Chevrolet–ն ընկել է Ողջի գետը, վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել գետից։

Կարդացեք նաև․ Ողբերգական դեպք՝ Լոռիում. քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը