Լայնածավալ ոստիկանայական գործողություններ՝ Երևանում․ հայտնաբերվել են թմրամիջոցներ, սառը զենք, կան բերման ենթարկվածներ (ՎԻԴԵՈ)

28.07.2026, 19:37
Ուժայինների գործողությունները՝ Շենգավիթում․ ՎԻԴԵՈ
Լայնածավալ ոստիկանայական գործողություններ՝ Երևանում․ հայտնաբերվել են թմրամիջոցներ, սառը զենք, կան բերման ենթարկվածներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հանցավորության կանխարգելման, իրավախախտումների բացահայտման և հանրային անվտանգության ապահովման նպատակով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ հուլիսի 27-ին մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիները, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։

Միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ և սառը զենք։

Բաժին են տարվել հասարակական կարգը խախտող՝ ոչ սթափ վիճակում գտվող քաղաքացիներ։

ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են պարբերական բնույթ և միտված են իրավախախտումների կանխարգելմանն ու վաղաժամ բացահայտմանը։