ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու փաստի առթիվ 2 անձ ձերբակալվել է. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու մասին։
«Նովոստի-Արմենիա»- ին ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրվարույթ։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնել են ՔԿ-ից։
Նշենք, որ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ հուլիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, ոստիկանությունը հաղորդում է ստացել մարմնական վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ, փոխանցում է Արմենպրեսը։

