Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սեբաստիա փողոցում
27.07.2026,
16:25
Այսօրվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի Սեբաստիա փողոցում
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօրվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի Սեբաստիա փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում, մասնավորապես` Սեբաստիայի 165/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում կազմակերպված հետադարձի տեղը կապամոնտաժվի», – նշվում է հաղորդագրության մեջ։

