Արագիլի ձագի օգնության օպերացիան, հայազգի բժիշկ– պրոֆեսորի պարգևատրումը Պուտինի կողմից և հայ հրաձիգների ֆենոմենալ նվաճումներն Աշխարհի առաջնությունում․ շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հուլիսի 20–24–ը) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը «1st International Chess Open Les Menuires» շախմատի մրցաշարում լրացրել է իր երկրորդ միջազգային վարպետի նորման։
Հայկ Մինասյանը հռչակվել է Հրաձգության աշխարհի չեմպիոն։
Հայաստանի թիմը 6 մեդալ և գովասանագիր է նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում։
Աիդա Ազատյանը դարձել է հրաձգության երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները ֆիքսել են Կովկասյան ընձառյուծին։
Շախմատային քվիզ․ կարո՞ղ եք տարբերել տարածված միֆերն իրական փաստերից․ Շախմատը գոյություն ունի ավելի քան հազարուկես տարի, սակայն նույնիսկ այսօր այս հնագույն խաղի շուրջ շարունակում են միֆեր շրջանառվել: Անցեք թեստը և ստուգեք ինքներդ ձեզ. կկարողանա՞ք տարբերել ճշմարտությունը միֆից: Քվիզը կարող եք անցնել հետևյալ հղումով։
Հայաստանի բասկետբոլի Մ18 տղաների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Ջիբրալթարին Եվրոպայի Մ18 C դիվիզիոնի առաջնության շրջանակում։
Հրաձիգ Գոռ Խաչատրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը բրոնզե մեդալակիր է։
Պուտինը հայազգի բժիշկ, պրոֆեսոր Գայանե Թումյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալով։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող։
Ջաջուռում փրկարարներն օգնել են բնից ընկած արագիլի ձագին։

