Պուտինը հայազգի բժիշկ, պրոֆեսոր Գայանե Թումյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալով
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալով է պարգևատրել Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բաժանմունքի վարիչ Գայանե Թումյանին։
Մեդալը շնորհվել է առողջապահության ոլորտում ունեցած ծառայությունների և բազմամյա ազնիվ աշխատանքի համար։
Գայանե Թումյանը ծնունդով Երևանից է։ 1987թ․–ին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 1987-1989թթ․–ին անցել է կլինիկական օրդինատուրա (արյունաբանություն), 1993-1996թթ․–ին՝ ասպիրանտուրա։ 2008–2008թթ․–ին եղել է ՌԴ ԱՆ Ն. Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հեմոբլաստոզների քիմիաթերապիայի բաժանմունքի ավագ գիտաշխատող, 2025թ–ից մինչ օրս՝ Բլոխինի անվան Հեմատոլոգիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի վարիչ։


