Հայկ Մինասյանը հռչակվել է Հրաձգության աշխարհի չեմպիոն

21.07.2026, 18:47
Հայկ Մինասյանը հռչակվել է Հրաձգության աշխարհի չեմպիոն
Հայկ Մինասյանը հռչակվել է Հրաձգության աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։

Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն, հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։