Հայաստանի բասկետբոլի Մ18 տղաների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Ջիբրալթարին Եվրոպայի Մ18 C դիվիզիոնի առաջնության շրջանակում (ՖՈՏՈ)

22.07.2026, 17:06
Հայաստանի թիմը 82:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ
Հայաստանի բասկետբոլի Մ18 տղաների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Ջիբրալթարին  Եվրոպայի Մ18 C դիվիզիոնի առաջնության շրջանակում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները։

Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդեր քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

A խմբի առաջին տուրում Հայաստանի թիմը, որը գլխավորում էր Արեգ Վաթյանը, 82:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ (EF 23) խաղացողը դարձել է Էնթոնի Սարգսյանը. նա հանդիպումն ավարտել է 14 միավոր, 7 ռեբաունդ և 3 փոխանցում ցուցանիշներով։

basketball

Թիմի ամենաշատ միավոր վաստակած խաղացողը Միքայել Նշանյանն էր, որը գրանցել է 22 միավոր։

Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի այսօր՝ հուլիսի 22-ին՝ մրցելով Անդորրայի հավաքականի դեմ: Հայաստանի Մ18 կանանց հավաքականը ևս վստահ հաղթանակով է սկսել պայքարը Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում:

Կոսովոյի Պեժա քաղաքում մեկնարկած առաջնության առաջին խաղում Հայաստանի Մ18 կանանց հավաքականը 83:36 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձել է Լիլիթ Գևորկովան (EFF 17), որը նաև թիմի լավագույն ռմբարկուն էր. նա վաստակել է 16 միավոր։ Կանանց հավաքականի խմբային փուլի հաջորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ հուլիսի 22-ին: Թիմը կմրցի Վրաստանի հավաքականի դեմ։

Կարդացեք նաև․ Հայ ըմբիշները կմեկնեն Բաքու՝ մասնակցելու Մ17 աշխարհի առաջնությանը