«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները ֆիքսել են Կովկասյան ընձառյուծին (ՎԻԴԵՈ)

22.07.2026, 10:41
Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում. ՎԻԴԵՈ
«Խոսրովի անտառ»  պետական արգելոցի ֆոտոթակարդները ֆիքսել են Կովկասյան ընձառյուծին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին:

Այս մասին հայտնում է արգելոցի մամուլի ծառայությունը։

Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

«Այս հազվագյուտ կենդանատեսակի պահպանությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Կարդացեք նաև. Ընտանեկան զբոսանք` Խոսրովի անտառում. ֆոտոթակարդը որսացել է արջ մայրիկին՝ քոթոթների հետ