Աիդա Ազատյանը դարձել է հրաձգության երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
22.07.2026,
10:01
Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Աիդա Ազատյանը դարձել է աղջիկների պայքարում հրաձգության երիտասարդների ԱԱ-ի հաղթող։
Այս մասին հայտնում է Հրաձգության ֆեդերացիան։
Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրին երկրորդ տեղը։
Նշենք, որ Տալլինում հուլիսի 20-ին մեկնարկել է հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։
Այն կավարտվի հուլիսի 26-ին։

