Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը «1st International Chess Open Les Menuires» շախմատի մրցաշարում լրացրել է իր երկրորդ միջազգային վարպետի նորման

19.07.2026, 13:21
Մարիամը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կանանց պայքարում զբաղեցրել առաջին հորիզոնականը:
 Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը  «1st International Chess Open Les Menuires» շախմատի մրցաշարում լրացրել է իր երկրորդ միջազգային վարպետի նորման

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված «1st International Chess Open Les Menuires» շախմատի մրցաշարում լրացրել է իր երկրորդ միջազգային վարպետի նորման։

Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

Նշվում է, որ Մարիամը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կանանց պայքարում զբաղեցրել առաջին հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 6.5 միավորով կիսել է 3-7-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։

 

Կարդացեք նաև. Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում