Ջաջուռում փրկարարներն օգնել են բնից ընկած արագիլի ձագին
24.07.2026,
12:37
Փրկարարները բնից ընկած արագիլի ձագին տեղափոխել են Կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 22-ին՝ ժամը 09։30-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ բնակավայրի 1-ին փողոցում արագիլի ձագն ընկել է բնից, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արագիլի ձագին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

