«Խոսրովի անտառ» արգելոցը ֆիքսել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին (ՎԻԴԵՈ)
24.07.2026,
20:29
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել բեզոարյան այծերի մասնակցությամբ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել բեզոարյան այծերի մասնակցությամբ՝ կից գրառում կատարելով։
«Բեզոարյան այծեր՝ կենսաբազմազանության պահպանության կարևոր օղակ։ Բեզոարյան այծերը բնության արժեքավոր ներկայացուցիչներից են»,-նշվում է արգելոցի գրառման մեջ։
Նշվում է նաև, որ դրանք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, ուստի դրանց պահպանությունը կարևոր նշանակություն ունի էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար։

