Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ Երևանում սպասվում է +38

24.07.2026, 10:40
Երևանում սպասվում է +36․․․+38
Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ Երևանում սպասվում է +38

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 24-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մայրաքաղաք Երևանում հուլիսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 24–28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

yerevan.jpg

Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 24- 28-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

armenia.jpg