Արջը բարձրացել է էլեկտրահաղորդման գծի սյան վրա և դարձել համացանցի աստղ․ ի՞նչ է տեղի ունեցել հետո (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արջը, որը մագլցել էր Նյու Մեքսիկոյի գյուղական բնակավայրում գտնվող էլեկտրահաղորդման գծի հենասյան գագաթը, դարձել է վիրուսային տեսանյութի հերոս, սակայն ավելի ուշ մահացել է այս արտասովոր պատահարից հետո, գրում է Fox News-ը։
Նյու Մեքսիկո նահանգի Գլեդսթոն քաղաքի մոտակայքում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը նստած հենասյան վրա, ծանր շնչում և փորձում պահպանել հավասարակշռությունը:
Արջը մահացել է հոսանքահարումից նախքան կենդանական աշխարհի պահպանության մասնագետները կկարողանային ապահով իջեցնել նրան:
Փորձագետները նշում են, որ արջերը կարող են բարձրանալ էլեկտրահաղորդման գծերի հենասյուների վրա՝ վախենալով մարդկանցից, տրանսպորտից կամ շներից։ Նման իրավիճակներում նրանք հենասյուներն ընկալում են մոտավորապես այնպես, ինչպես ծառերը՝ փորձելով թաքնվել վտանգից:
Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Արիզոնայում 2021 թվականին, սակայն այն ժամանակ մասնագետներին հաջողվել էր փրկել էլեկտրահաղորդման հենասյան վրա բարձրացած արջին։
????♂️911 operator: "911 what is your emergency?"
— ????♂️???? Tales of Badge & Blaze™ (@ScottEnlow) July 21, 2026
????Caller: "I'm calling to report a bear on top of a light pole." pic.twitter.com/8g07ibZupQ

